Շամխանի. Իրանը ձգտում է ամրապնդել շարունակական և կառուցողական համագործակցությունը հարևանների հետ
ԻԻՀ առաջնորդի ներկայացուցիչ և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հինգշաբթի օրը հանդիպել է Դուբայի փոխվարչապետ և էմիր, շեյխ Մոհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ։
Դուբայի Զաբիլ պալատում կայացած հանդիպմանն Ալի Շամխանին ընդգծել է երկկողմ համագործակցության ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու շուրջ պայմանավորվածությունների արագ գործադրման անհրաժեշտությունը:
Նա նշել է. «Իրանն, օգտվելով իր կարողություններից, ձգտում է ամրապնդել հարևանների հետ շարունակական և կառուցողական համագործակցությունը»:
Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությանը, Շամխանին նշել է, որ տարածաշրջանի երկրների միջև անվստահությունը լուրջ խոչընդոտ է այս նպատակին հասնելու համար և վնասում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Նրա խոսքով. «Մենք պետք է համագործակցենք բոլոր հարթություններում, և դա կնպաստի տարածաշրջանի բնակչության անվտանգությանը, խաղաղությանն ու բարեկեցությանը»։
Նշելով, որ ԱՄԷ-ն և Դուբայը տարածաշրջանի տնտեսական և առևտրային զարգացումների արդյունավետ դերակատարներից են, Շամխանին հավելել է. «Իրանի 13-րդ կառավարությունը, հարևանության քաղաքականության շրջանակում, հաստատակամ է՝ հաղթահարել տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին ստեղծված արհեստական խոչընդոտները»։
Շեյխ Մոհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը հանդիպման ժամանակ ասել է. «Դուբայը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ համաձայնագրի արագ գործադմանը նպաստելու համար»:
Նշելով, որ ԱՄԷ-ն որևէ երրորդ կողմի թույլ չի տա վնասել Իրանի հետ հարաբերություներին, շեյխ Մոհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը հավելել է. «Պատմությունը ցույց է տվել, որ երկու երկրների միջև վեճում միակ հաղթողները տարածաշրջանի ժողովուրդների թշնամիներն են: Հետևաբար, մեր հստակ քաղաքականությունն է՝ թույլ չտալ որևէ երրորդ երկրի կամ դերակատարի՝ տարաձայնություն առաջացնել երկու երկրների միջև, կամ ԱՄԷ-ի տարածքից օգտվել Իրանի դեմ քայլերի համար»: