Ապաստան հայցողները բողոքում են Բայդենի հակամիգրացիոն քաղաքականության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i195470-Ապաստան_հայցողները_բողոքում_են_Բայդենի_հակամիգրացիոն_քաղաքականության_դեմ
Սպիտակ տան մոտ կայացած բողոքի մասնակիցները դատապարտել են Ջո Բայդենի հրամանով ապաստան հայցողների նկատմամբ խիստ սահմանափակումների կիրառումը և ԱՄՆ վարչակազմի հակամիգրացիոն քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2023 08:22 Asia/Tehran
  • Ապաստան հայցողները բողոքում են Բայդենի հակամիգրացիոն քաղաքականության դեմ

Սպիտակ տան մոտ կայացած բողոքի մասնակիցները դատապարտել են Ջո Բայդենի հրամանով ապաստան հայցողների նկատմամբ խիստ սահմանափակումների կիրառումը և ԱՄՆ վարչակազմի հակամիգրացիոն քաղաքականությունը:

Սահմանափակումները կիրառվում են, չնայած այն հաղորդումներին, որ սահմանին բախումներ են տեղի ունենում ճամբարներում ապրող ներգաղթյալների միջև: Բողոքի ցույցին մասնակցած ներգաղթյալները իրենց հետ բերել են վանդակներ, որպես ճամբարներում պարտադիր մնալու խորհդրանիշեր: 

Ցուցարարներից Բեատրիս Բաթթերսը, ով ԱՄՆ- է մուտք գործել Էլ Սալվադորից, ասել է, որ ներկայիս վարչակազմի օրոք ապաստան հայցողների վիճակը վատացել է: Նա հավելել է, որ երբ Բայդենը դարձավ նախագահ, խոստացավ փակել սահմանին գտնվող բոլոր ճամբարները:

Օրերս, Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Սիդադ Ջարես քաղաքում կայացած բողոքի ցույցին մասնակցած հարյուրավոր ներգաղթյալներ, որոնց մեծ մասը եղել են Վենեսուելայից, պահանջել են ապաստան տրամադրել իրենց: Սահմանապահները թույլ չեն տվել ցուցարարներին հատել սահմանը: 

Վերջերս ԱՄՆ կառավարությունը հայտարարեց Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին ներգաղթյալների նկատմամբ լայնածավալ սահմանափակումների մասին: