Ապաստան հայցողները բողոքում են Բայդենի հակամիգրացիոն քաղաքականության դեմ
Սպիտակ տան մոտ կայացած բողոքի մասնակիցները դատապարտել են Ջո Բայդենի հրամանով ապաստան հայցողների նկատմամբ խիստ սահմանափակումների կիրառումը և ԱՄՆ վարչակազմի հակամիգրացիոն քաղաքականությունը:
Սահմանափակումները կիրառվում են, չնայած այն հաղորդումներին, որ սահմանին բախումներ են տեղի ունենում ճամբարներում ապրող ներգաղթյալների միջև: Բողոքի ցույցին մասնակցած ներգաղթյալները իրենց հետ բերել են վանդակներ, որպես ճամբարներում պարտադիր մնալու խորհդրանիշեր:
Ցուցարարներից Բեատրիս Բաթթերսը, ով ԱՄՆ- է մուտք գործել Էլ Սալվադորից, ասել է, որ ներկայիս վարչակազմի օրոք ապաստան հայցողների վիճակը վատացել է: Նա հավելել է, որ երբ Բայդենը դարձավ նախագահ, խոստացավ փակել սահմանին գտնվող բոլոր ճամբարները:
Օրերս, Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Սիդադ Ջարես քաղաքում կայացած բողոքի ցույցին մասնակցած հարյուրավոր ներգաղթյալներ, որոնց մեծ մասը եղել են Վենեսուելայից, պահանջել են ապաստան տրամադրել իրենց: Սահմանապահները թույլ չեն տվել ցուցարարներին հատել սահմանը:
Վերջերս ԱՄՆ կառավարությունը հայտարարեց Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին ներգաղթյալների նկատմամբ լայնածավալ սահմանափակումների մասին: