ԱՄՆ-ն վերսկսել է անօդաչու թռչող սարքերի թռիչքները Սև ծովի վրայով
https://parstoday.ir/hy/news/world-i195552-ԱՄՆ_ն_վերսկսել_է_անօդաչու_թռչող_սարքերի_թռիչքները_Սև_ծովի_վրայով
Ամերիկայի Միացյալ Նահանգները վերսկսել է անօդաչու թռչող սարքերի թռիչքները Սև ծովի վրայով MQ-9 Reaper-ի միջադեպից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2023 14:09 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն վերսկսել է անօդաչու թռչող սարքերի թռիչքները Սև ծովի վրայով

Ամերիկայի Միացյալ Նահանգները վերսկսել է անօդաչու թռչող սարքերի թռիչքները Սև ծովի վրայով MQ-9 Reaper-ի միջադեպից հետո:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների:

Գործակալության տվյալներով՝ թռիչքն իրականացրել է RQ-4 Global Hawk-ը։ Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ այս դեպքն առաջինն էր մարտի 14-ից հետո:

Ընդգծվում է, որ Պենտագոնը բազմիցս հայտարարել է, որ MQ-9 Reaper-ի հետ կապված միջադեպը չի խանգարի Վաշինգտոնին նման առաքելություններ իրականացնել։