Ուլյանովը ողջունել է Թեհրանի և Ռիադի հարաբերությունների բարելավումը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը ողջունել է Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համաձայնագիրը։
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները վերականգնելու մասին համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և դրանից դուրս։
Միևնույն ժամանակ, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը երկուշաբթի օրը, անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնագրին, ասաց, որ դա լավ նորություն է, և որ Թեհրանի և Ռիադի միջև հարաբերությունների վերականգնումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը: