Չինաստան. ԱՄՆ-ն խոչընդոտում է խաղաղության հասնելու երկրների ջանքերի արդյունավորմանը
https://parstoday.ir/hy/news/world-i195912-Չինաստան._ԱՄՆ_ն_խոչընդոտում_է_խաղաղության_հասնելու_երկրների_ջանքերի_արդյունավորմանը
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2023 04:46 Asia/Tehran
  • Չինաստան. ԱՄՆ-ն խոչընդոտում է խաղաղության հասնելու  երկրների ջանքերի արդյունավորմանը

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտն է:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մաո Նինգը քննադատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու երկրների ջանքերի առնչությամբ ԱՄՆ-ի գործողությունները և նշել. «ԱՄՆ-ն ի՞նչ նպատակ է հետապնդում» :
Նա հավելել է. «Պեկինը կառուցողական դեր է խաղում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի լուծման գործում, մինչդեռ ԱՄՆ-ն միայն խոչընդոտում է խաղաղ բանակցությունների համար այլ երկրների ջանքերի արդյունավորմանը՝ մեծացնելով լարվածությունը»։
Չինաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Պեկինը ողջունում է Սաուդյան Արաբիայի և Սիրիայի միջև կայացած՝ դեսպանատները վերաբացելու համաձայնությունը։
Նա նշել է. «Սիրիայի վերադարձը արաբական խումբ դրական կազդի այդ երկրների միասնության վրա: Մենք աջակցում ենք արաբական երկրների միջև համակարգմանը և համատեղ ջանքերով ռազմավարական անկախության ձեռք բերմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը»: 
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, լայնածավալ քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական հետևանքներով, շարունակվում է արդեն 13 ամիս: Այս ժամանակահատվածում,  Արևմուտքը հատկապես՝ ԱՄՆ-ը, խստացնելով  Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Կիևին բոլոր տեսակի թեթև ու ծանր զինատեսակներ մատակարարելով, ոչ միայն որևէ քայլ չի կատարել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլ ավելի է թեժացրել հակամարտության կրակը: