Լավրով. ԱՄնբ-ն հատել է բոլոր կարմիր գծերը
ՌԴ ԱԳ նախարարը կիրակի օրը հայտարարել է. «ԱՄն-ն իր գերիշխանությունն ապացուցելու համար հատել է բոլոր կարմիր գծերը, այսինքն՝ դիվանագիտական ու բարոյական նորմերի բոլոր սահմանները»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտարարել է, որ ԱՄՆ-ից ամեն ինչ կարելի է սպասել, հավելելով, որ ամերիկացիները հավատարիմ չեն մնացել դիվանագիտական և բարոյական սկզբունքներից որևէ մեկին։
Անդրադառնալով համաշխարհային ասպարեզում Չինաստանի կարևոր դիրքին՝ Լավրովն ասել է. «Պեկինը մշակել է ամերիկյան դիվանագիտական ճնշմանը դիմակայելու յուրահատուկ մեթոդ, որը ենթադրում է հարգանք և խորը վերլուծություն այն ամենի, ինչ կատարվում է և խուսափել ցանկացած հապճեպ քայլերից»:
Օրեր առաջ Մոսկվա կատարած այցի ժամանակ Չինաստանի նախագահը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման Պեկինի առաջարկները։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Չինաստանը չի կարող չեզոք միջնորդ լինել պատերազմում և մերժել է Չինաստանի առաջարկը։