Ամերիկացիների մեծ մասը անվստահություն է դրսևորել Բայդենի գործունեության նկատմամբ
Նոր սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը դժգոհ է կառավարության գործունեությունից և այս երկրի վիճակից։
Associated Press-ի վերջին սոցհարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 61%-ը հավանություն չի տալիս այս երկրի նախագահ Ջո Բայդենի գործունեությանը, իսկ նրանց 68%-ը դժգոհ է Բայդենի տնտեսական քաղաքականությունից:
Ամերիկացի սենատոր Թիմ Սքոթն ընդգծում է, որ Բայդենի տնտեսական կառավարումը կործանում է ամերիկյան ընտանիքների տնտեսական ապագան։
ԱՄՆ-ի կառավարությունը քննադատության է ենթարկվել քաղաքական սպեկտրի կողմից՝ կապված գնաճի, կորոնավիրուսի համաճարակի կառավարման, արտաքին քաղաքականության և այլ հարցերի հետ։
Վերջին 40 տարում ԱՄՆ-ի աննախադեպ գնաճը և բենզինի բարձր գինը նույնպես այս երկրի դեմոկրատ նախագահի ժողովրդականության նվազման գործոններն են։ Վերջին ամիսներին Բայդենին քննադատում էին նաև նրա հոգեբանական վիճակի համար։