Ադրբեջանում սպանության փորձ է կատարվել ընդդիմադիր պատգամավորի դեմ
Մարտ 29, 2023 04:19 Asia/Tehran
Լրատվական աղբյուրները տեղեկացրել են Բաքվում տեղի ունեցած պայթյունի մասին և հրապարակել տեսանյութ:
Ընդդիմադիր պատգամավոր Ֆազել Մուստաֆիի վրա իր տան մոտ իրականացված զինված հարձակման ժամանակ նա վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, որետղ վիրահատվել է:
Մուստաֆին Ադրբեջանում շիիզմի ոխերիմ թշնամիներից է: Ադրբեջանի քաղաքացիների մեծ մասը հետևում է իսլամի շիա ուղղությանը:
Ադրբեջանցի փորձագետ Մեհդի Նալբանդին կարծում է, որ հակակրոնական ու հակաիրանական անցյալ ունեցող Ֆազել Մուստաֆիի նկատմամբ իրականացված սպանության փորձը ավելի շատ նման է ինքնախարազանման, իսկ Բաքվի իշխանությունները այդ քայլով փորձում են հակաիրանական մթնոլորտ ձևավորել և ճնշել ընդդիմության ճակատի իսլամամետներին: