Չինաստանը զեկույց է հրապարակել՝ ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i196174-Չինաստանը_զեկույց_է_հրապարակել_ԱՄՆ_ում_մարդու_իրավունքների_խախտումների_վերաբերյալ
Զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակը վատթարացել է, և Վաշինգտոնը քննադատվել է՝ ամերիկացիների իրավունքներն ու ազատություններն անտեսելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 04:32 Asia/Tehran
  • Չինաստանը զեկույց է հրապարակել՝ ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակը վատթարացել է, և Վաշինգտոնը քննադատվել է՝ ամերիկացիների իրավունքներն ու ազատություններն անտեսելու համար:

Երեքշաբթի օրը Չինաստանի Պետական խորհրդի տեղեկատվական գրասենյակի հրապարակած «2022 թվականին ԱՄՆ-ի մարդու իրավունքների խախտման մասին» զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ում առկա են այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպես՝ ռասայական խտրականությունը, հրազենով իրականացվող հարձակումները, ոստիկանների բռնությունները և հարստության անարդար բաշխումը:
Զեկույցում նշվում է, որ ամերիկյան ոճի ժողովրդավարությունը կորցրել է իր հանրային աջակցությունը և  ֆինանսական աջակցությունների միջոցով փորձ է արվում գաղտնի փոխել առաջիկա ընտրությունների արդյունքները:  
«Ամերիկացիները բռնության են ենթարկվում իրավապահըների կողմից, այն դեպքում, երբ այդ երկիրը հայատարարում է, որ մարդու իրավունքների պաշտպան է»,- ասված է զեկույցում:
Զեկույցում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն միակողմանի պատժամիջոցներ է սահմանել աշխարհի ավելի քան 20 երկրների դեմ, այդ թվում՝ 1962 թվականից Կուբայի, 1979 թվականից Իրանի, 2011 թվականից Սիրիայի, իսկ վերջին տարիներին նաև Աֆղանստանի դեմ:
Նշելով, որ ՄԱՆ-ն աշխարհում ամենմաեծ թվով միակողմանի պատժամիջոցներ սահմանող երկիրն է, զեկույցը հավելում է. «Վաշինգտոնը բազմիցս ուժ է կիրառել այլ երկրների դեմ և դարձել է համաշխարհային խաղաղության ամենակարևոր խոչընդոտը՝ վարելով պրոքսի պատերազմներ»։