Բայդեն. Իսրայելում տիրող ներկա իրավիճակը չի կարող շարունակվել
https://parstoday.ir/hy/news/world-i196208-Բայդեն._Իսրայելում_տիրող_ներկա_իրավիճակը_չի_կարող_շարունակվել
Արձագանքելով օպուացված Պաղեստինում տիրող անկարգություններին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրավիճակը չի կարող այդպես շարունակվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 08:21 Asia/Tehran
  • Բայդեն. Իսրայելում տիրող ներկա իրավիճակը չի կարող շարունակվել

Արձագանքելով օպուացված Պաղեստինում տիրող անկարգություններին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իրավիճակը չի կարող այդպես շարունակվել:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը, մտահոգություն հայտնելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի կայացրած որոշումից հետո օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի կապակցությամբ, Բայդենը հույս է հայտնել, որ Նեթանյահուն կհրաժարվի դատական համակարգում փոփոխությունների իր որոշումից: 
Բայդենն ասել է. «ԱՄՆ-ն մտադիր չէ միջամտել Իսրայելի ներքին գործերին և ռեժիմի ներսւոմ տիրող լարված իրավիճակը չի կարող շարունակվել: Իսրայելցիները պետք է տարբերակ գտնեն այս իրավիճակից դուրս գալու համար»։
Պատասխանելով Բայդենի հայտարարությանը, Բենիամին Նեթանյահուն ասել է. «Իսրայելն իր որոշումները չի ընդունում արտաքին ճնշումների հիման վրա»: 
Դատաիրավական համակարգը բարեփոխելու Բենիամին Նեթանյահուի կաբինետի որոշումը լարվածություն ու տարաձայնություններ է առաջացրել իշխող և ընդդիմադիր ուժերի միջև և լայնածավալ բողոքի ալիք բարձրացրել օկուպացված տարածքներում: