Պենտագոն. F-35 կործանիչների նավատորմի կեսն ի վիճակի չէ առաքելություն իրականացնել
https://parstoday.ir/hy/news/world-i196258-Պենտագոն._f_35_կործանիչների_նավատորմի_կեսն_ի_վիճակի_չէ_առաքելություն_իրականացնել
Չորեքշաբթի օրը Պենտագոնը հայտարարել է, որ F-35 կործանիչների նավատորմի կեսն ի վիճակի չէ առաքելություն իրականացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2023 07:34 Asia/Tehran
  •  Պենտագոն. F-35 կործանիչների նավատորմի կեսն ի վիճակի չէ առաքելություն իրականացնել

Չորեքշաբթի օրը Պենտագոնը հայտարարել է, որ F-35 կործանիչների նավատորմի կեսն ի վիճակի չէ առաքելություն իրականացնել:

ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին, հայտնում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների ծրագրի տնօրեն, գեներալ Մայքլ Շմիդտը հայտարարել է, որ կործանիչների 65 տոկոսը պետք է պատրաստ լիներ առաքելության, սակայն այդ թիվը փետրվարին կազմել է  53,1 տոկոս:

Նա հավելել է. «Ակնկալվում էր, որ կործանիչների մի մասը կկարողանար կատարել սահմանված  առաքելությունների առնվազն մի մասը, այդ թվում  մարտական և ուսումնական թռիչքներ»:

Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովին ուղղված հայտարարության մեջ Շմիդտը նշել է, որ F-35 նավատորմի 30 տոկոսից պակասն է պատրաստ իրականացնել որևէ առաքելություն:

Շմիդտը հավելել է. «Սա անընդունելի է, և մեր հիմնական նպատակն է առավելագույնս բարձրացնել այս նավատորմի պատրաստվածությունը»։