Պենտագոն. F-35 կործանիչների նավատորմի կեսն ի վիճակի չէ առաքելություն իրականացնել
Չորեքշաբթի օրը Պենտագոնը հայտարարել է, որ F-35 կործանիչների նավատորմի կեսն ի վիճակի չէ առաքելություն իրականացնել:
ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին, հայտնում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչների ծրագրի տնօրեն, գեներալ Մայքլ Շմիդտը հայտարարել է, որ կործանիչների 65 տոկոսը պետք է պատրաստ լիներ առաքելության, սակայն այդ թիվը փետրվարին կազմել է 53,1 տոկոս:
Նա հավելել է. «Ակնկալվում էր, որ կործանիչների մի մասը կկարողանար կատարել սահմանված առաքելությունների առնվազն մի մասը, այդ թվում մարտական և ուսումնական թռիչքներ»:
Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովին ուղղված հայտարարության մեջ Շմիդտը նշել է, որ F-35 նավատորմի 30 տոկոսից պակասն է պատրաստ իրականացնել որևէ առաքելություն:
Շմիդտը հավելել է. «Սա անընդունելի է, և մեր հիմնական նպատակն է առավելագույնս բարձրացնել այս նավատորմի պատրաստվածությունը»։