ԱՄՆ կառավարությունը նոր բյուջե է հատկացնում այլ երկրների գործերին միջամտելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i196412-ԱՄՆ_կառավարությունը_նոր_բյուջե_է_հատկացնում_այլ_երկրների_գործերին_միջամտելու_համար
ԱՄՆ կառավարությունը նոր բյուջե է հատկացրել այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2023 08:24 Asia/Tehran

ԱՄՆ կառավարությունը նոր բյուջե է հատկացրել այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը մի քանի միլիարդ դոլար է հատկացնելու "ազատության ջահը վառ պահելու համար"։
Բայդենն այս հայտարարությունն արել է Ժողովրդավարության համաժողովի շրջանակներում ունեցած ելույթում։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ_ն 690 միլիոն դոլար է հատկացնելու "աշխարհի տարբեր երկներում ժողովրդավարությանն աջակցելու" ծրագրերին։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը  նպատակ ունի Կոնգրեսից ևս 9.5 միլիարդ դոլար բյուջե խնդրել այդ ծրագրի համար։
Նա հավելել է, որ բյուջեի մեծ մասը հանձնվելու է միջազգային զարգացման նորաստեղծ  կազմակերպությանը։
Այս կազմակերպությունն աշխատելու է  Պետդեպարտամենտի վերահսկողությամբ և "մարդասիրական նպատակներով"։
ԱՄՆ_ն մարդու իրավունքների և ժողովրդավարության անունից միջամտում է այլ երկրների ներքին հարցերին։
Իրական ժողովրդավարությունը տարբեր երկրներում հակառակ ԱՄՆ քաղաքականության, չի կարող հաստատվել միակողմանիորեն և միլիտարիստական քաղաքականության միջոցով, գլոբալիզացման, իմպերիալիստական նկրտումներով ու գաղութատիրության հիմամբ։