Ուկրաինան մերժել է հրադադարի առաջարկը
https://parstoday.ir/hy/news/world-i196414-Ուկրաինան_մերժել_է_հրադադարի_առաջարկը
Ուկրաինայի նախագահի խորհրդականը մերժել է հրադադարի առաջարկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2023 08:25 Asia/Tehran
  • Ուկրաինան մերժել է հրադադարի առաջարկը

Ուկրաինայի նախագահի խորհրդականը մերժել է հրադադարի առաջարկը։

"Ալ_Ջազիրա"_ի հաղորդմամբ՝ Միխայլո Պոդոլյակը, մերժելով հրադադարի առաջարկը, հայտարարել է. "Հրադադար նշանակում է ճանաչել ՌԴ իրավունքը՝ մնալ բռնագրավված տարածքներում, ինչն անընդունելի է"։
Պոդոլյակը հավելել է. "Ուկրաինայում արևմտյան խաղաղապահ ուժերի տեղակայումը ոչ արժեքավոր գաղափար է և Ուկրաինան իր իրավունքն է համարում իր ուժերը և սպառազինությունը տեղափոխել իր տարածք ինչպես հարմար է գտնում"։
Հատկանշական է, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ի պատասխան հրադադար հաստատելու մասին Բելառուսի առաջարակի, նշել է, որ Մոսկվան կքննարկի այն, սակայն ներկա դրությամբ հրադադարը Ռուսաստանին թույլ չի տա հասնել իր ռազմական գործողության նպատակներին։
Ուրբաթ օրը Բելառուսի նախագահը Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել կայուն խաղաղության բանակցությունները։