Հանցավորության աճն ԱՄՆ-ում և Կալիֆորնիայի՝ հօդս ցնդած երազանքները
https://parstoday.ir/hy/news/world-i196456-Հանցավորության_աճն_ԱՄՆ_ում_և_Կալիֆորնիայի_հօդս_ցնդած_երազանքները
Հանցավորության և անօթևանների թվի աճը բացասաբար են ազդել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի բնակիչների կյանքի որակի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2023 07:17 Asia/Tehran
  • Հանցավորության աճն ԱՄՆ-ում և Կալիֆորնիայի՝ հօդս ցնդած երազանքները

Հանցավորության և անօթևանների թվի աճը բացասաբար են ազդել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի բնակիչների կյանքի որակի վրա:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի վիճակագրական կենտրոնի տվյալների համաձայն, վերջին մի քանի տարիներին Սան Ֆրանցիսկոյում աճել են կողոպուտների, հարձակումների ու բռնաբարությունների դեպքերը։

Շուկայի վերլուծաբան Պատրիկ Կարլայլ Կամպսը New York Post-ին ասել է. «Սան Ֆրանցիսկոն ուժեղ շուկայական քաղաքից վերածվեց թույլ շուկայական քաղաքի»:

Նա ասել է. «Անօթևանների մեծացող թիվը և հանցավորության աճն ազդել են կյանքի որակի վրա, և քաղաքը վերածվել է հանցավորության հանգրվանի: Օրը ցերեկով գողերը ներխուժում են խանութներ, իսկ փողոցի մեջտեղում անօթևանները թմրանյութ են օգտագործում»։

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը նույնպես հայտնել է 2022 թվականին քաղաքում գողության, հարձակումների և բռնաբարության դեպքերի աճի մասին: