ԱՄՆ կառավարությունը նոր բյուջե է հատկացնում այլ երկրների գործերին միջամտելու համար
ԱՄՆ կառավարությունը նոր բյուջե է հատկացրել այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը մի քանի միլիարդ դոլար է հատկացնելու "ազատության ջահը վառ պահելու համար"։
Բայդենն այս հայտարարությունն արել է Ժողովրդավարության համաժողովի շրջանակներում ունեցած ելույթում։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ_ն 690 միլիոն դոլար է հատկացնելու "աշխարհի տարբեր երկներում ժողովրդավարությանն աջակցելու" ծրագրերին։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը նպատակ ունի Կոնգրեսից ևս 9.5 միլիարդ դոլար բյուջե խնդրել այդ ծրագրի համար։
Նա հավելել է, որ բյուջեի մեծ մասը հանձնվելու է միջազգային զարգացման նորաստեղծ կազմակերպությանը։
Այս կազմակերպությունն աշխատելու է Պետդեպարտամենտի վերահսկողությամբ և "մարդասիրական նպատակներով"։
ԱՄՆ_ն մարդու իրավունքների և ժողովրդավարության անունից միջամտում է այլ երկրների ներքին հարցերին։
Իրական ժողովրդավարությունը տարբեր երկրներում հակառակ ԱՄՆ քաղաքականության, չի կարող հաստատվել միակողմանիորեն և միլիտարիստական քաղաքականության միջոցով, գլոբալիզացման, իմպերիալիստական նկրտումներով ու գաղութատիրության հիմամբ։
Բայդենի այս խոստովանությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս Միացյալ Նահանգների իրական դեմքը։
Սառը պատերազմից առ այսօր, Վաշինգտոնը մշտապես միջամտողական քաղաքականություն է վարել այլ երկրների նկատմամբ, իր և իր դաշնակիցների, այդ թվում՝ Բրիտանիայի շահերն ապահովելու նպատալով։
Այս կապակցությամբ, Միացյալ Նահանգները ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում հեղաշրջումներ է կազմակերպել, այլ ուղղակի և անուղղակի ձևերով աջակցել է արևմտամետ կուսակցություններին, շարժումներին, դիվանագետներին և ՀԿ_ներին։
Սպիտակ տունը հրապարակել է զեկույց, որում նշվում է, թե վերոնշյալ բյուջեն որտեղ է ծախավելու։
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ամերիկացի հարկատուների գումարները ծախսվելու են այլ երկրներում ժողովրդավարությունն ամրապնդելու համար։ Գումարը ծախսվելու է անկախ և ազատ լրատվամիջոցներին աջակցելու, հավաստի լուրեր տարածելուն նպաստելու, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների և ազատ ընտրությունների անցկացման համար։
ԱՄՆ_ն այնպիսի պայմաններում է այս հայտարարությունն անում, կազմակերպելով ժողովրդավությանը նվիրված համաժողով, որում ներկայացրել է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված նախագիծ, երբ ընդհանրապես պարզ չէ, թե ինչպիսի միջազգային կառույց է նման առաքելություն տվել Վաշինգտոնին։ Ո՞վ է ԱՄՆ_ին թույլ տվել դատավորի դերում հանդես գալ՝ այլ երկրներում ժողովրդավարության վիճակի հարցում։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի հավակնությունները՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ, դեռևս հարցականի տակ է։ Քանի որ ըստ Հարվարդի համալսարանի դասախոս Ստեֆան Վալթի՝ Միացյալ Նահանգները ներկայումս այնպիսի դիրքում չէ, որ կարողանա ժողովրդվարությանը նվիրված համաժողով անցկացնել, քանի որ 2020 նախագահական ընտրությունների շեմին "Տնտեսական ինֆորմացիա" միավորը այդ երկիրը դասակարգեց թերի ժողովրդավարական երկրների ցուցակում։