ԱՄՆ-ն խուլիգանական միջոցներով ճնշում է այլ երկրների արդյունաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i196516-ԱՄՆ_ն_խուլիգանական_միջոցներով_ճնշում_է_այլ_երկրների_արդյունաբերությունները
Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խուլիգանական միջոցներով ճնշում է այլ երկրներում մրցակից արդյունաբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2023 07:27 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն խուլիգանական միջոցներով  ճնշում է այլ երկրների արդյունաբերությունները

Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խուլիգանական միջոցներով ճնշում է այլ երկրներում մրցակից արդյունաբերությունները:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել էր, որ քննարկում է չինական Huawei մատակարարների արտահանման լիցենզիան չեղարկելու հարցը։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը Պեկինում Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Վաշինգտոնը խուլիգանական մեթոդներ է կիրառել Ճապոնիայում էլեկտրոնային չիպերի արտադրության արդյունաբերությունը դաժանորեն ճնշելու համար և նույն քաղաքականությունը վարում է   Չինաստանի նկատմամբ:
Նա հավելել է. «Խաղաղ համակեցությունն ու բարեկամական համագործակցությունը Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների միակ երկու ճիշտ տարբերակն են»։
Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշին նույնպես ընդգծել է, որ Տոկիոյի և Պեկինի հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն։