ԱՄՆ-ն խուլիգանական միջոցներով ճնշում է այլ երկրների արդյունաբերությունները
Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խուլիգանական միջոցներով ճնշում է այլ երկրներում մրցակից արդյունաբերությունները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել էր, որ քննարկում է չինական Huawei մատակարարների արտահանման լիցենզիան չեղարկելու հարցը։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը Պեկինում Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Վաշինգտոնը խուլիգանական մեթոդներ է կիրառել Ճապոնիայում էլեկտրոնային չիպերի արտադրության արդյունաբերությունը դաժանորեն ճնշելու համար և նույն քաղաքականությունը վարում է Չինաստանի նկատմամբ:
Նա հավելել է. «Խաղաղ համակեցությունն ու բարեկամական համագործակցությունը Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների միակ երկու ճիշտ տարբերակն են»։
Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշին նույնպես ընդգծել է, որ Տոկիոյի և Պեկինի հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն։