ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. Տիեզերքում զենքի տեղակայման աճող սպառնալիքը մտահոգիչ է
https://parstoday.ir/hy/news/world-i196644-ՄԱԿ_ում_Իրանի_ներկայացուցիչ._Տիեզերքում_զենքի_տեղակայման_աճող_սպառնալիքը_մտահոգիչ_է
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է. «Տիեզերքում զենքի տեղակայման աճող սպառնալիքը մտահոգիչ է»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 05, 2023 07:15 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. Տիեզերքում զենքի տեղակայման աճող սպառնալիքը մտահոգիչ է

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է. «Տիեզերքում զենքի տեղակայման աճող սպառնալիքը մտահոգիչ է»:

ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի նիստում, հերքելով Իրանի միջուկային ծրագրի և այդ երկրի պաշտպանական հրթիռային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Սիոնիստական ռեժիմի անհիմն պնդումները, Հեյդար Ալի Բալոջին ասել է. «Իրանի միջուկային գործունեության խաղաղ բնույթը բազմիցս հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից»: 
Անտեսելով իր ելույթին խանգարելու Սիոնսիտական ռեժիմի ներկայացուցչի ջանքերը, Բալոջին հավելել է. «Սիոնիստական ռեժիմն ունի զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի զենքեր, այդ թվում՝ միջուկային, և տարածաշրջանի երկրներին սպառնում է դրանց կիրառմամբ: Բացի այդ,  ռեժիմը մի շարք ահաբեկչական հարձակումներ է իրականացրել իրանցի միջուկային գիտնականների և դիվերսիոն հարձակումներ՝ միջուկային օբյեկտների դեմ»:
ՄԱԿ-ում Իրանի նեկայացոիցչը նշել է. «Անհրաժեշտ է ռեժիմին ստիպել առանց նախապայմանի միանալ բոլոր համապատասխան պայմանագրերին, ներառյալ NPT-ին և թույլ տալ, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ն ստուգումներ իրականացնի իր միջուկային օբյեկտներում»: