Ֆրանսիայում շարունակվում են համազգային բողոքի ցույցերը
Վերջին երեք ամսում Ֆրանսիայում տեղի է ունեցել 11 համազգային բողոքի ցույց՝ ընդդեմ Էմանուել Մակրոնի առաջարկած կենսաթոշաակային օրենքի փոփոխության ծրագրի, որով նախատեսվում է թոշակի տարիքը 62-ից բարձրացնել 64-ի:
Չորեքշաբթի օրը արհմիությունների ղեկավարների և Ֆրանսիայի վարչապետի միջև բանակցություններն ավարտվել են առանց արդյունքի, որից հետո ցուցարարները վերադարձել են փողոցներ:
Iran Press-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևանքով խաթարվել է երթևեկությունը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Փարիզում ցուցարարները հարձակվել են ֆինանսների կառավարման ամերիկյան Black Rock ընկերության շենքի վրա:
BlackRock-ն առևտրային ընկերություն է, որը ներդրումային և տեխնոլոգիական ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում:
Որոշ շրջաններում ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ: Կան մեծ թվով ձերբակալվածներ: