Ֆրանսիայում շարունակվում են համազգային բողոքի ցույցերը
https://parstoday.ir/hy/news/world-i196796-Ֆրանսիայում_շարունակվում_են_համազգային_բողոքի_ցույցերը
Վերջին երեք ամսում Ֆրանսիայում տեղի է ունեցել 11 համազգային բողոքի ցույց՝ ընդդեմ Էմանուել Մակրոնի առաջարկած կենսաթոշաակային օրենքի փոփոխության ծրագրի, որով նախատեսվում է թոշակի տարիքը 62-ից բարձրացնել 64-ի:
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Ապրիլ 07, 2023 07:15 Asia/Tehran

Վերջին երեք ամսում Ֆրանսիայում տեղի է ունեցել 11 համազգային բողոքի ցույց՝ ընդդեմ Էմանուել Մակրոնի առաջարկած կենսաթոշաակային օրենքի փոփոխության ծրագրի, որով նախատեսվում է թոշակի տարիքը 62-ից բարձրացնել 64-ի:

Չորեքշաբթի օրը արհմիությունների ղեկավարների և Ֆրանսիայի վարչապետի միջև բանակցություններն ավարտվել են առանց արդյունքի, որից հետո ցուցարարները վերադարձել են փողոցներ:

Iran Press-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևանքով  խաթարվել է երթևեկությունը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել  ցուցարարներին ցրելու համար։ Փարիզում ցուցարարները հարձակվել են ֆինանսների կառավարման ամերիկյան Black Rock  ընկերության շենքի վրա:

BlackRock-ն առևտրային ընկերություն է, որը ներդրումային և տեխնոլոգիական ծառայություններ է մատուցում  ամբողջ աշխարհում:

Որոշ շրջաններում ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ: Կան մեծ թվով ձերբակալվածներ: