ԵԱՀԿ գործող նախագահն առաջիկա օրերին կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
(last modified Mon, 10 Apr 2023 08:31:53 GMT )
Ապրիլ 10, 2023 12:01 Asia/Tehran
  • ԵԱՀԿ գործող նախագահն առաջիկա օրերին կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Օսմանին նաև հանդիպումներ կունենա խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ըստ հաղորդագրության՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցի հիմնական նպատակը կլինի ԵԱՀԿ-ի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդումը, անվտանգության առկա մարտահրավերների լուծումը և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղության ու կայունության խթանումը:

armenpress.am