Խոշոր հրդեհ ԱՄՆ Ռիչմոնդ քաղաքի պլաստիկի պահեստում
https://parstoday.ir/hy/news/world-i197204-Խոշոր_հրդեհ_ԱՄՆ_Ռիչմոնդ_քաղաքի_պլաստիկի_պահեստում
ԱՄՆ Ինդիանա նահանգի Ռիչմոնդ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել պլաստիկի պահեստում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2023 08:47 Asia/Tehran

ԱՄՆ Ինդիանա նահանգի Ռիչմոնդ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել պլաստիկի պահեստում։

Իշխանությունները մոտակա շրջանների բնակիչներին հորդորել են չբացել պատուհանները և հնարավորության դեպքում դուրս չգալ փողոց, իսկ վթարի վայրից մեկ կիլոմետր շառավղով բնակվող  քաղաքացիները տարհանվել են։
Նահանգի հրշեջ ծառայության պետը հայտարարել է, որ հրդեհի ծուխը շատ թունավոր է, և այն մարելու համար կպահանջվի մի քանի օր։
Հրդեհը և դրա արդյունքում առաջացած թանձր ծուխը սարսափի են մատնել տարածքի բնակիչներին, որոնք լքել են իրենց տները: