Ռուսաստանն ավելացնում է իր տիեզերական կարողությունները
Տիեզերագնացության օրվա կապակցությամբ ելույթում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծացնել արբանյակների արտադրության ծավալը, հավելելով. «Ռուսաստանը մեծացնում է հրթիռային և տիեզերական արդյունաբերության կարողությունները»:
Նա նշել է, որ այդ ոլորտի արտադրանքը պետք է համապատասխանի երկրի ազգային տնտեսության շահերին, հավելելով, որ Ռուսաստանը կհաղթահարի ավիատիեզերական ոլորտի բոլոր մարտահրավերները և կմրցի այլ երկրների հետ։
Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո Սպիտակ տան կողմից Ռուսաստանի տիեզերական ոլորտի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը ազդել է Միջազգային տիեզերակայանի և տիեզերական կայանի գործունեության վրա և NASA-ն այդ կապակցությամբ մտահոգություն է հայտնել:
Եվրամիության պատժամիջոցների հաստատումից հետո Ռուսաստանը դադարեցրել է Եվրոպայի հետ տիեզերական ոլորտում համագործակցությունը Ֆրանսիական Գվիանայում:
Քանի որ Ռուսաստանը տիեզերական գործունեության կայուն հիմքերից մեկն է, այդ երկրի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները խորը ազդեցություն են ունենում տիեզերական ոլորտում գործունեության վրա։