Բացահայտվել է սեպտեմբերի 11-ի հարձակումներին ԿՀՎ-ի գործակալների մասնակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i197284-Բացահայտվել_է_սեպտեմբերի_11_ի_հարձակումներին_ԿՀՎ_ի_գործակալների_մասնակցությունը
Գուանտանամոյի բանտի գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ Առևտրի համաշխարհային կազմակերպության շենքերի վրա առևանգված ինքնաթիռով հարձակվողներից երկուսը ԿՀՎ գործակալներ են եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2023 06:44 Asia/Tehran
  • Բացահայտվել է սեպտեմբերի 11-ի հարձակումներին ԿՀՎ-ի գործակալների մասնակցությունը

Գուանտանամոյի բանտի գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ Առևտրի համաշխարհային կազմակերպության շենքերի վրա առևանգված ինքնաթիռով հարձակվողներից երկուսը ԿՀՎ գործակալներ են եղել:

Fars գործակալության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ի գործը քննող Գուանտանամոյի ռազմական հանձնաժողովի փաստաթղթերի համաձայն՝ օդանավներն առևանգողներից մի քանիսը եղել են ԿՀՎ-ի գործակալներ:

Russia Today գործակալության հաղորդմամբ՝ փաստաթուղթն ի սկբանե հրապարակվել է Գունտանամոյի դատարանի կողմից, սակայն չնայած հանրային լինելուն, ամբողջությամբ խմբագրվել է:

Ըստ այս հաղորդման՝ Գուանտանամոյի ռազմական հանձնաժողովի գլխավոր քննիչ Դոն Կանստրարոն, ով մեղադրյալների փաստաբանների խնդրանքով անձամբ հետաքննել է Սաուդյան Արաբիայի կառավարության դերը սեպտեմբերի 11-ի հարձակումներում, իր զեկույցում անդրադարձել է հարձակմանը ԿՀՎ գործակալների մասնակցությանը:

Համաձայն այս փաստաթղթի՝ սեպտեմբերի 11-ին օդանավերն առևանգողներից երկուսին ԿՀՎ-ն ուշադիր հետևել է և նրանք, հավանաբար, Առևտրի համաշխարհային կազմակերպության աշտարակների վրա հարձակումից առաջ, աշխատանքի են ընդունվել կազմակերպությունում:  

Ըստ այս զեկույցի՝ շուրջ 2 տասնամյակ անց սեպտեմբերի 11-ի չբացահայտված իրադարձությունների գաղտնիքներից մեկը վերաբերվում է հարձակումից 18 ամիս առաջ Նավաֆ Ալ-Հազմիի և Խալիդ Ալ-Միդարի գործունեությանը: