Վաշինգտոնը պասիվ է արձագանքել գաղտնի փաստաթղթերի բացահայտմանը
https://parstoday.ir/hy/news/world-i197304-Վաշինգտոնը_պասիվ_է_արձագանքել_գաղտնի_փաստաթղթերի_բացահայտմանը
ԱՄՆ-ում գաղտնի փաստաթղթերի բացահայտումից հետո կառավարությունը նախատեսում է ընդլայնել սոցիալական ցանցերի և ֆորումների քննարկումների մոնիտորինգը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 13, 2023 08:28 Asia/Tehran
  •  Վաշինգտոնը պասիվ է արձագանքել գաղտնի փաստաթղթերի բացահայտմանը

ԱՄՆ-ում գաղտնի փաստաթղթերի բացահայտումից հետո կառավարությունը նախատեսում է ընդլայնել սոցիալական ցանցերի և ֆորումների քննարկումների մոնիտորինգը:

Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան և ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնյան հայտարարել են. «Վերջին շաբաթների ընթացքում համացանցում հրապարակվել էին Պենտագոնի  գաղտնի փաստաթղթերը  և հետախուզական ծառայություններին չէր հաջողվում վերահսկել  իրավիճակը»։

Այդ պատճառով, Պետդեպարտամենտը որոշել է վերահսկել սոցիալական ցանցերի և ֆորումների քննարկումները:

Իշխանությունները որոշել են նաև փոխել հետախուզական տեղեկատվության հավաքագրման եղանակը և միաժամանակ փորձում են պարզել, թե ինչպես են հրապարակվել այդ փաստաթղթերը և կանխել հերթական չարամիտ միջադեպը։ Փաստաթղթերի մի մասը հրապարակվել էր Discord սոցիալական ցանցում մարտի սկզբին, մյուսները՝ փետրվարին։

Սա ԱՄՆ-ում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում տեղեկատվության արտահոսքի ամենալուրջ  դեպքերից մեկն է։

Երկուշաբթի օրը Պենտագոնը հայտարարել է. «ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի բացահայտումը, հատկապես Ուկրաինայի վերաբերյալ, «շատ լուրջ» վտանգ է ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար»: Գաղտնազերծված հարյուրից ավելի փաստաթղթերը պարունակում են կարևոր և գաղտնի տեղեկատվություն Ուկրաինայի պատերազմի, Ռուսաստանի, Չինաստանի և Արևմտյան Ասիայի ռազմական գործողությունների մասին։

Այս փաստաթղթերը ներառում են փաստաթղթեր և գաղտնի մանրամասներ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ ուկրաինական բանակը Ռուսաստանի վրա հարձակվելու համար զինելու ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև Բայդենի կառավարության այլ գաղտնի փաստաթղթեր, որոնք հրապարակվել են Twitter և Telegram սոցիալական ցանցերում: Փաստաթղթերի շուրջ ակտիվ քննարկումներ են ծավալվել տարբեր սոցիալական հարթակներում:    

Փաստաթղթերի մեջ կա նաև տեղեկատվություն ԱՄՆ-ի լրտեսական մեթոդների և իր թշնամիների և դաշնակիցների դեմ իրականացված լրտեսական գործողություններին մասին։ Ամերիկացի մի շարք պաշտոնյաները դեռևս պայքարում են համացանցում այս փաստաթղթերի բացահայտման ներքին և արտաքին հետևանքները վերահսկելու համար:

Մինչ այժմ ներկայացվել են մի քանի վարկածներ՝ կապված Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի բացահայտման հետ, որոնց մի մասը վերաբերում է ուկրաինական պատերազմին։

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ այս փաստաթղթերի հետևում կանգնած է Ռուսաստանը։ Մոսկվան չի մեկնաբանել այս հարցը։ Մյուս կողմից, որոշ ռուս ռազմական փորձագետներ առաջարկել են այդ փաստաթղթերի կեղծ լինելու և դիտավորյալ հրապարակման տեսությունը։

Բացի այդ, տարբեր երկրներից ամերիկյան հետախուզական գործակալությունների և նույնիսկ Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցների կողմից լայնածավալ լրտեսության բացահայտումը սրել է Միացյալ Նահանգների և այդ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հարաբերությունները:

Կիևում նույնպես կոշտ են արձագանքել այս փաստաթղթերի հրապարկմանը:   Տեղեկատվության այս արտահոսքը մեծ վնաս է հասցրել Ուկրաինայի  տարբեր հատվածներում ռուսական ուժերի դեմ երկրի բանակի օպերատիվ պլանների և հետագա գործողությունների վրա։ Տեղեկատվական արտահոսքը առաջացրել է նաև դաշնակիցների անվստահությունը և վարկաբեկել ԱՄՆ-ին: 

Այժմ հարց է ծագում, որ ԱՄՆ կառավարությունը, որը նույնիսկ ի վիճակի չէ պաշտպանել իր գաղտնի փաստաթղթերը այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին ուկրաինական պատերազմն է, ինչպե՞ս կարող է հայտարարել, թե կարող է պաշտպանել իր դաշնակիցներին աշխարհի այլ մասերում, ներառյալ Եվրոպայում և Արևմտյան Ասիայում և ի՞նչպես է ցանկանում հակազդել իր համաշխարհային մրցակիցներ՝ Ռուսաստանի և Չինաստանի հետախուզական գործողություններին։