Սամարղանդում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i197366-Սամարղանդում_մեկնարկել_է_ԱՊՀ_ԱԳ_նախարարների_խորհրդի_նեղ_կազմով_նիստը
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը, ինչի մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 14, 2023 11:14 Asia/Tehran
  • Սամարղանդում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նեղ կազմով նիստը, ինչի մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Սամարղանդի Կոնգրես-կենտրոն են ժամանել Համագործակցության երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

Ինչպես հայտնում է հայտնում է Sputnik Ուզբեկստանը, գագաթնաժողովի օրակարգում 10 հարց կա, որոնք վերաբերում են ԱՊՀ տարածքում փոխգործակցության տարբեր ոլորտներին: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակելու միջազգային, տարածաշրջանային հրատապ թեմաների շուրջ։

Անկախ Պետությունների Համագործակցությունը ստեղծվել է ԽՍՀՄ–ի փլուզումից հետո` 1991 թվականի դեկտեմբերին։ Հիմնադիրներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան։ Միջազգային միավորման կազմում են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

2023  թվականին ԱՊՀ նախագահող երկիրը Ղրղզստանն է։

armenpress.am