Ամերիկայում վտանգավոր նյութեր պարունակող գնացքը դուրս է եկել գծերից
https://parstoday.ir/hy/news/world-i197500-Ամերիկայում_վտանգավոր_նյութեր_պարունակող_գնացքը_դուրս_է_եկել_գծերից
ԱՄՆ Մեյն նահանգում շաբաթ օրը երեկոյան տեղական ժամանակով գծերից դուրս է եկել գնացք, որը, ըստ պաշտոնյաների, վտանգավոր նյութեր էր տեղափոխել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2023 08:06 Asia/Tehran

ԱՄՆ Մեյն նահանգում շաբաթ օրը երեկոյան տեղական ժամանակով գծերից դուրս է եկել գնացք, որը, ըստ պաշտոնյաների, վտանգավոր նյութեր էր տեղափոխել։

Ըստ New York Post-ի՝ ԱՄՆ Մեյն նահանգի Ռոքվուդի հրշեջ-փրկարարական վարչությունը հայտարարել է, որ վտանգավոր նյութեր տեղափոխող գնացքը դուրս է եկել գծերից շաբաթ երեկոյան տեղական ժամանակով և մարդկանց զգուշացրել են որ հեռու մնան վթարի վայրից:

Հրշեջ-փրկարարական խումբը հրապարակել է դեպքի լուսանկարը, որում երևում է, որ գնացքը դուրս է եկել գծերից և հրդեհ է բռնկվում ձյունով ծածկված անտառապատ տարածքում: Պարզ չէ, թե գնացքը երկաթուղուց դուրս գալու պահին որևէ մեկը տուժել է, թե ոչ, հայտնում է New York Post-ը: