Ամբողջ աշխարհը ատում է Ամերիկային. Թուրքիայի ՆԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i197688-Ամբողջ_աշխարհը_ատում_է_Ամերիկային._Թուրքիայի_ՆԳ_նախարար
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ–ի վարած քաղաքականությունը աշխարհում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2023 07:46 Asia/Tehran
  • Ամբողջ աշխարհը ատում է Ամերիկային. Թուրքիայի ՆԳ նախարար

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ–ի վարած քաղաքականությունը աշխարհում։

Թուրքական Aydinlik–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, թե ԱՄՆ–ում եւ Եվրոպայում ժողովրդավարությունը չի դիմանում քննություններին՝ մեջբերելով  Մեծ Բրիտանիայում իրար հետեւից 3 վարչապետ փոխելը։

Սոյլուն պնդել է, թե այսօր ԵՄ գոյություն չունի եւ այն ընդամենը ԱՄՆ–ի կցորդն է։ «ԱՄՆ–ն գնալով կորցնում է հեղինակությունը եւ ամբողջ աշխարհը ատում է ԱՄՆ–ին»,–ասել է թուրք նախարարը։

news.am