Հյուսիսային Կիպրոս այցելած Բինալի Յըլդըրըմը Ադրբեջան կժամանի հունիսի 3-ին
https://parstoday.ir/hy/news/world-i19780-Հյուսիսային_Կիպրոս_այցելած_Բինալի_Յըլդըրըմը_Ադրբեջան_կժամանի_հունիսի_3_ին
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր մեկնել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)․ Թուրքիայի վարչապետի պաշտոնում դա նրա առաջին արտասահմանյան այցն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2016 15:24 Asia/Tehran
  • Հյուսիսային Կիպրոս այցելած Բինալի Յըլդըրըմը Ադրբեջան կժամանի հունիսի 3-ին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր մեկնել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)․ Թուրքիայի վարչապետի պաշտոնում դա նրա առաջին արտասահմանյան այցն է:

Յըլդըրըմին ուղեկցում են Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թուրքեշը, ֆինանսների նախարար Նաջի Ագբալը, անտառտնտեսության ու ջրային պաշարների նախարար Վեյսել Էրօղլուն:

Թուրքիայի վարչապետական ապարատը հայտնել է, որ Յըլդըրըմի հաջորդ այցը կլինի Ադրբեջան, ուր նա կմեկնի ուրբաթ: Վերջին տարիներին Թուրքիայի վարչապետների համար ավանդական են դարձել առաջինը ՀԿԹՀ ու Ադրբեջան այցելելը: