Թուրքիան ակնկալում է Սև ծովում հայտնաբերել նավթի պաշարներ
https://parstoday.ir/hy/news/world-i19846-Թուրքիան_ակնկալում_է_Սև_ծովում_հայտնաբերել_նավթի_պաշարներ
Թուրքիայի Turkish Petroleum նավթային ընկերությունը շարունակում է երկրաբանական հետազոտությունները Սև ծովում՝ հույս ունենալով գտնել նավթի ու գազի պաշարներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2016 05:22 Asia/Tehran
  • Թուրքիան ակնկալում է Սև ծովում հայտնաբերել նավթի պաշարներ

Թուրքիայի Turkish Petroleum նավթային ընկերությունը շարունակում է երկրաբանական հետազոտությունները Սև ծովում՝ հույս ունենալով գտնել նավթի ու գազի պաշարներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայն «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այդ մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բեսիմ Շիշմանը:

«Մինչև հիմա մենք հորատել ենք 6-7 հորատանցք Սև ծովում: Նավթի և գազի պաշարներ հայտնաբերվել են բոլորում, սակայն դրանց ծավալները չեն համապատասխանում մեր ակնկալիքներին: Աշխատանքները շարունակվում են: Միայն սեյսմիկ հետազոտությունների վրա ընկերությունը ծախսել է 400 մլն դոլար, իսկ հորատման վրա՝ մոտ 2 մլրդ դոլար: Մենք հավատում ենք, որ մի արժանի բան կգտնենք Սև ծովում»,- հայտարարել է Շիշմանը: