Ասիայի ամենահարուստ բանկիրը դոլարն անվանել է «աշխարհի ամենամեծ ֆինանսական ահաբեկիչը»
https://parstoday.ir/hy/news/world-i198518-Ասիայի_ամենահարուստ_բանկիրը_դոլարն_անվանել_է_աշխարհի_ամենամեծ_ֆինանսական_ահաբեկիչը
Ասիայի ամենահարուստ բանկիր, Հնդկաստանի խոշոր բանկերից մեկի՝ Kotak Mahindra Bank-ի գործադիր տնօրեն Ուդայ Կոտակը, ամերիկյան արժույթը՝ դոլարը, անվանել է «աշխարհի ամենամեծ ֆինանսական ահաբեկիչը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2023 13:25 Asia/Tehran
  • Ասիայի ամենահարուստ բանկիրը դոլարն անվանել է «աշխարհի ամենամեծ ֆինանսական ահաբեկիչը»

Ասիայի ամենահարուստ բանկիր, Հնդկաստանի խոշոր բանկերից մեկի՝ Kotak Mahindra Bank-ի գործադիր տնօրեն Ուդայ Կոտակը, ամերիկյան արժույթը՝ դոլարը, անվանել է «աշխարհի ամենամեծ ֆինանսական ահաբեկիչը»:

Ելույթ ունենալով Դելիում ET Awards մրցանակաբաշխության ժամանակ՝ նա ասել է.«Մեր ամբողջ գումարը գտնվում է նոստրո հաշիվներում, և ԱՄՆ-ում ինչ-որ մեկը կարող է ասել, որ վաղն առավոտից դուք չեք կարողանա հանել դրանք»:

Կոտակն ընդգծել է, որ աշխարհն այժմ այլընտրանքային պահուստային արժույթ է փնտրում։ Նրա կարծիքով՝ նման պահուստային արժույթ կարող է դառնալ հնդկական ռուփին։ Բայց դա անելու համար Հնդկաստանը երկար ճանապարհ ունի անցնելու, դա կարող է տևել մոտ 10 տարի:

Նա նաև կարծում է, որ Եվրոպան չի կարողանա ստեղծել իր պահուստային արժույթը, և Մեծ Բրիտանիան և Ճապոնիան համարձակություն կունենան այդ դիրքերը գրավելու համար։

tert.am