Ուկրաինական անօդաչուների հարձակման փորձի ժամանակ Պուտինը նստավայրում չի եղել. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i198734-Ուկրաինական_անօդաչուների_հարձակման_փորձի_ժամանակ_Պուտինը_նստավայրում_չի_եղել._Պեսկով
Կրեմլի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նստավայրում չի եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մայիս 03, 2023 13:42 Asia/Tehran
  • Ուկրաինական անօդաչուների հարձակման փորձի ժամանակ Պուտինը նստավայրում չի եղել. Պեսկով

Կրեմլի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նստավայրում չի եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը Կրեմլում չի եղել անօդաչու սարքերով Կրեմլի վրա հարձակման փորձի պահին»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նա հավելել է, որ Պուտինն այժմ աշխատում է Նովո-Օգարևոյում՝ մերձմոսկովյան իր նստավայրում։

 Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել Պուտինի՝ Կրեմլում գտնվող նստավայրին, հայտնել է ՌԴ նախագահի աշխատակազմին հղումով։

«Երկու անօդաչու թռչող սարքեր ուղղված են եղել դեպի Կրեմլը։ Ռադարային մարտական համակարգերի օգտագործմամբ զինվորականների և հատուկ ծառայությունների կողմից ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում սարքերը շարքից դուրս են բերվել»,- ասվում է հրապարակման մեջ։

Հարձակման հետևանքով ՌԴ նախագահը չի տուժել, նրա աշխատանքային գրաֆիկը չի փոխվել։ Կրեմլի տարածքում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու ժամանակ ոչ ոք չի տուժել։

Կրեմլն այդ գործողությունները որակել է ծրագրված ահաբեկչություն և մահափորձ ՌԴ նախագահի դեմ Հաղթանակի օրվա և մայիսի 9-ի շքերթի նախաշեմին։

Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի, ասվում է հաղորդագրության մեջ։

tert.am