Գերմանիայում Թուրքիայի դեսպանը սկսել է հավաքել իրերը
Հունիս 02, 2016 11:55 Asia/Tehran
Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո բոլորի ուշադրությունը առաջին հերթին սեւեռվել է Գերմանիայում Թուրքիայի դեսպանի վրա։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուն, հաշվի առնելով նախորդ դեպքերը, արդեն սկսել է հավաքել իրերը՝ սպասելով Անկարա վերադառնալու հրահանգին։
Սպասվում է, որ Թուրքիան Գերմանիային կարձագանքի այնպես, ինչպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած մյուս երկրների դեպքում։ Այսինքն, հետ կկանչի դեսպանի, հետո ամիսներ անց դեսպանը կվերադառնա Բեռլին։ Այս փաստի առթիվ ներկայում Թուրքիայում հեգնանքով ասում են, որ լավ կլինի դեսպանը Անկարայի տոմսը հետդարձով գնի։
Պիտակ