Վաշինգտոնյան բանակցությունները ձախողվել են, քանի որ որևէ հայտարարություն չի ընդունվել. քաղաքագետ
Մայիս 05, 2023 16:59 Asia/Tehran
Երբ մի քանի օր տեւողությամբ նման բանակցություններ են լինում եւ որոնց մասնակցում է ոչ միայն ԱՄՆ պետքարտուղարը, այլեւ ազգային անվտանգության գծով խորհրականը, դրանց արդյունքում որեւէ փաստաթուղթ չստորագրելը նշանակումէ ձախողվել են:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նախօրեին ավարտված բանակցություններին:
«Բնականաբար, ԱՄՆ պետքարտուղարը չի կարող ասել, որ ձախողվել են, որովհետեւ դա իրենց ձախողումն է: Բնականաբար, պետք է ինչ-որ ձեւակերպումներ գտներ, եւ ձեւակերպումն այն էր, որ ինչ-որ եզրագծի ենք հասել: Սա նշանակում է, որ այս փուլում ԱՄՆ-ն պարտություն է կրել»,-ասաց նա:
news.am
Պիտակ