Պուտինը եւ Զելենսկին կայցելեն Թուրքիա Էրդողանի երդմնակալությունից հետո. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/world-i200532-Պուտինը_եւ_Զելենսկին_կայցելեն_Թուրքիա_Էրդողանի_երդմնակալությունից_հետո._ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությունից հետո նրան պատրաստվում են այցելել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտոնակիցները՝ Վլադիմիր Պուտինը եւ Վլադիմիր Զելենսկին, ասել է Hürriyet-ի թղթակից Հանդե Ֆիրաթը՝ CNN Türk-ի եթերում հղում կատարելով աղբյուրներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2023 07:39 Asia/Tehran
  • Պուտինը եւ Զելենսկին կայցելեն Թուրքիա Էրդողանի երդմնակալությունից հետո. ԶԼՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությունից հետո նրան պատրաստվում են այցելել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտոնակիցները՝ Վլադիմիր Պուտինը եւ Վլադիմիր Զելենսկին, ասել է Hürriyet-ի թղթակից Հանդե Ֆիրաթը՝ CNN Türk-ի եթերում հղում կատարելով աղբյուրներին։

Նրա խոսքով՝ երդմնակալության ժամանակ ներկա կլինեն օտարերկրյա ղեկավարներ, իսկ Պուտինը կկատարի «առանձին եւ մասնավոր այց», ինչից հետո  հանրապետություն կայցելի նաեւ Զելենսկին, տեղեկացրել է ՌԲԿ-ն։

«Այդ այցելությունների ընթացքում կքննարկվեն պատերազմի ընթացքն ու ցորենի միջանցքը»,- ասել է նա։

Լրագրողուհու խոսքով՝ ԱՄՆ նախագահ Էրդողանի եւ Ջո Բայդենի հեռախոսազրույցում վերջինն ասել է, որ Թուրքիայի վրա Արեւմուտքի ճնշումն արդարացի չի համարում։ Այդ խոսքերից հետո թուրքական պատվիրակության անդամները բարձրացրել են գլուխները եւ հայացքներ փոխանակել։

Հիշեցնենք, որ Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Երդմնակալության ամսաթիվն առայժ պաշտոնապես հայտարարված չէ։ Այն տեղի կունենա հանգստյան օրերին, հունիսի 3-ին կամ 4-ին, գրել է Hürriyet-ը։ Ուրբաթ Թուրքիայի նախագահը կընդունի շնորհավորանքները՝ ընթրելով Բեշթեփեում, օտարերկրյա ղեկավարների հետ միասին։ Էրդողանը կարող է երդվել հունիսի 2-ին կամ 6-ին։

Թուրքիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ուղարկել, այդ երկրում չկա օտարերկրյա նախագահների՝ արարողությանը մասնակցության պրակտիկա, նշել են Կրեմլում։ Անձնական հանդիպումը «ինչ-որ ժամանակ նույնպես  անպայման կկայանա», բայց «առայժմ որեւէ բան ժամանակի հարցում չկա»։

news.am