ԱՄՆ-ն դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն
(last modified Sat, 10 Jun 2023 14:58:19 GMT )
Հունիս 10, 2023 18:28 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ) ԱՄՆ-ի դեսպանը ինչպես այս կազմակերպության գլխավոր քարտուղարը, ընդգծել է, որ Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին:

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարել է 2008 թվականից։ Մոսկվան կտրականապես դեմ է եղել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն ուղղված ցանկացած քայլի:

 «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիան Սմիթն  ասել է. «Ուկրաինան քիչ շանսեր ունի այս ռազմական դաշինք մտնելու համար»։

Սմիթը հավելել է. «Կարծում եմ, որ դաշնակիցներն այժմ  համակարծիք են,այն հարցում ,որ ներկա դրությամբ, երբ նրանք (ուկրաինացիները) լայնամասշտաբ պատերազմի մեջ են, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառվում է»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերջերս ընդգծել էր,-«Քանի դեռ  շարունակվում է Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի դեմ, այդ երկիրը չի կարող միանալ այս դաշինքին»:

Ընդգծելով նույն կետը՝  ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը պնդեց, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին  լիիրավ անդամակցությունից բացի այլ տարբերակներ ունի, որոնք կարելի է դիտարկել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի միանալը Հյուսիսատլանտյան դաշինքին Մոսկվայի համար «կարմիր գիծ» է։

Ռուսաստանի կառավարությունն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի տարածքի ընդլայնումը դեպի նախկին խորհրդային տարածքներ սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությանն ու ազդեցության գոտուն։