Հունիս 16, 2023 17:41 Asia/Tehran
  • Թուրքիան արտգործնախարարություն է կանչել Շվեյցարիայի դեսպանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Շվեյցարիայի դեսպանին՝ Ցյուրիխում հակաԷրդողանական ցույցերից հետո։

Չորեքշաբթի գիշեր Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում «Հեղափոխական գործադուլի հանրահավաք» Խումբը այրել են Էրդողանի պատկերով տիկնիկը և Թուրքիայի դրոշը: Ցուցարարները պաստառներ էին կրում, որոնց վրա գրված էր՝ Սպանեք Էրդողանին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս միջադեպից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Եվրամիության հարցերով տեղակալ՝ Մուհամմեդ Քեմալ Բոզայը երեկ (հինգշաբթի) արտգործնախարարություն է հրավիրել Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ջոն Դանիել Ռոչին:

Բոզայը Շվեյցարիայի դեսպանին ասել է, որ Թուրքիայի նախագահին անարգելը ոչ մի կերպ ընդունելի չէ, և չպետք է թույլ տալ նման անարգալից քայլեր:

Թուրք դիվանագետը նաև Շվեյցարիայից պահանջել էհետաքննություն անցկացնել բացահայտելու այս միջադեպի մեղավորներին։

Մինչ թուրքական ԶԼՄ-ները ցույցը որակեցին որպես «սադրիչ և ատելի» գործողություն, Շվեյցարիայի ոստիկանությունը, պնդելով, որ տեղյակ չէ այդ իրադարձության մասին, հայտարարեց, որ ցույցն անցկացվել է առանց նախնական թույլտվության։

Պիտակ