Չինաստանն աջակցում է դաշնակից երկրներին՝BRICS-ին միանալու հարցում
(last modified Tue, 20 Jun 2023 14:12:29 GMT )
Հունիս 20, 2023 17:42 Asia/Tehran
  • Չինաստանն աջակցում է  դաշնակից երկրներին՝BRICS-ին միանալու հարցում

BRICS-ին միանալու Իրանի պատրաստակամության հայտարարությունից հետո, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ասաց, որ Պեկինը աջակցում է դաշնակից և բարեկամ երկրներին՝ BRICS խմբին միանալու համար։

Ներկայումս Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան ​​այն երկրներն են, որոնք կազմում են BRICS խումբը, իսկ այլ երկրներ, ներառյալ Իրանը, ցանկանում են միանալ զարգացող տնտեսական տերությունների այս շուկային:

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը, մամլո ասուլիսում ի պատասխան BRICS-ին անդամ երկրների խմբին Բանգլադեշի միանալու մասին հարցին, ասաց. «Պեկինը միշտ պաշտպանում է BRICS-ի ընդլայնման գաղափարը»։

Չինացի այս դիվանագետը հավելեց. «Պեկինը դիտարկում է BRICS-ը որպես զարգացած երկրների և զարգացող շուկաների համագործակցության վայր և աջակցում է համախոհ ընկերների արագ մուտքը այս խմբին»։

BRICS-ի հինգ երկրները ներկայումս կազմում են աշխարհի բնակչության ավելի քան 40%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի մոտ մեկ քառորդը:

BRICS-ը, որի անդամները առևտուր են անում ազգային արժույթներով, փորձում են նոր միջազգային արժույթ ստեղծել՝ առանց հենվելու դոլարի վրա ։