Ռուսաստան. Արևմուտքը փորձում է տարաձայնություն սերմանել Մոսկվայի և Ղազախստանի միջև
(last modified Fri, 23 Jun 2023 08:33:57 GMT )
Հունիս 23, 2023 12:03 Asia/Tehran
  • Ռուսաստան. Արևմուտքը փորձում է տարաձայնություն սերմանել Մոսկվայի և Ղազախստանի միջև

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդն ուրբաթ օրն Արևմուտքին մեղադրել է Մոսկվայի և Ղազախստանի միջև տարաձայնություններ առաջացնելու և երկու անկախ երկրների գործերին միջամտելու մեջ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ Անվտանգության խորհուրդն այս հայտարարությունն արել է խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Ղազախստան կատարած այցին զուգահեռ: Պատրուշևը Ղազախստանում հանդիպելու է իր գործընկերոջը։

Պատրուշևի տեղակալ Ալեքսանդր Շեվցովն ասել է. «ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները փորձում են տարաձայնություններ ստեղծել Ղազախստանի և Ռուսաստանի միջև ազգայնական տրամադրությունների սրման, կեղծ լուրերի տարածման միջոցով և հղում անելով սոցիալական ցանցերի միջոցով իրականացված հարցումներին»: