Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i201898-Ապստամբությունը_խաղալիք_է_Ռուսաստանի_արտաքին_թշնամիների_ձեռքում_ՌԴ_ԱԳՆ
Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2023 16:10 Asia/Tehran
  • Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ

Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում:

Դավադիրների արկածախնդիր նկրտումներն ուղղված են Ռուսաստանում իրավիճակի ապակայունացմանը, միասնության ոչնչացմանը, միջազգային անվտանգության հուսալի ապահովմանն ուղղված ՌԴ ջանքերին:

Ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ապստամբությունը խաղալիք է Ռուսաստանի արտաքին թշնամիների ձեռքում: Մեր երկրում տեղի ունեցած զինված ապստամբության փորձը մեծ դժգոհություն է առաջացնում ռուս հասարակության մեջ, որը վճռականորեն աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,-նշված է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է արևմտյան երկրներին՝ չօգտագործել Ռուսաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը «ռուսաֆոբ նպատակներին հասնելու համար»։