Ռուսաստանն Արևմուտքին հորդորել է չշահարկել «Վագներ» խմբի զինված ապստամբության հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i201916-Ռուսաստանն_Արևմուտքին_հորդորել_է_չշահարկել_Վագներ_խմբի_զինված_ապստամբության_հարցը
ՌԴ ԱԳ նախարարն Արևմուտքին հորդորել է չշահարկել «Վագներ» խմբի զինված ապստամբության հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2023 07:40 Asia/Tehran
  • Ռուսաստանն Արևմուտքին հորդորել է չշահարկել «Վագներ» խմբի զինված  ապստամբության հարցը

ՌԴ ԱԳ նախարարն Արևմուտքին հորդորել է չշահարկել «Վագներ» խմբի զինված ապստամբության հարցը:

ՌԴ ԱԳ նախարարն Արևմուտքին հորդորել է չշահարկել «Վագներ» խմբի զինված ապստամբության հարցը: Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Ռուսաստանը կշարունակի իր ուղին՝ անվտանգության ապահովման, սեփական արժեքներին հավատարիմ մնալու և բազմաբևեռ համակարգ ստեղծելու ուղղությամբ:

Վստահաբար կարող եմ ասել, որ Ռուսաստանում իրավիճակը մոտ ապագայում կկարգավորվի»։

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ «Վագներ» խմբավորման զինված ապստամբության նպատակն էր զավթել իշխանությունը: Նա հավելել է. «Մոսկվան թույլ չի տա, որ իրադարձություններն ընթանան նախատեսված սցենարով և ապստամբները հասանելիություն ստանան միջուկային զենքին»:

Վլադիմիր Պուտինը նույնպես զգուշացրել է Ռուսաստանի թշնամիներին՝ երկրում պառակտում առաջացնելու և քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձերի կապակցությամբ, նշելով, որ որպես ՌԴ նախագահ, կձեռնարկի բոլոր քայլերը՝ պաշտպանելու այս երկրի անկախությունը և քաղաքացիներին։ Իր կարճ ելույթում, Պուտինը հայտարարել է, որ «Վագներ» խմբավորման գործողությունը դավաճանություն էր Ուկրաինայում երկրի ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը կորցրած ուժերի գործին։

Դիմելով Ռուսաստանի ժողովրդին, զինված ուժերին, հատուկ ջոկատայիններին և ներքին ու արտաքին լսարանին, Պուտինը վստահություն է հայտնել, որ երկիրն ունակ է հաղթահարելու «Վագներ» խմբավորման գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները: ՌԴ նախագահի ելույթից հետո, քաղաքացիները Զինված ուժերին իրենց աջակցության մասին բազմաթիվ ուղերձներ են ուղարկել նախագահական գրասենյակ:

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չեչենական ուժերը Վլադիմիր Պուտինի հրամանատարությամբ պատրաստ են ճնշել «Վագներ» զինված խմբավորման ապստամբությունը։ Ռուս ուսսափառ եկեղեցու արքեպիսկոպոսը նույնպես աջակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին։