Պուտին.   Ռուսաստանի բոլոր նպատակները կիրականանան Ուկրաինայում
https://parstoday.ir/hy/news/world-i201944-Պուտին._Ռուսաստանի_բոլոր_նպատակները_կիրականանան_Ուկրաինայում
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, -«Վստահ եմ,որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրականանան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2023 15:09 Asia/Tehran
  • Պուտին.   Ռուսաստանի բոլոր նպատակները կիրականանան Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, -«Վստահ եմ,որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրականանան»:

Ավելի քան մեկ տարի է անցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմից: Այս պատերազմը սկսվեց ՆԱՏՕ-ի կողմից Մոսկվայի անվտանգության մտահոգությունների անտեսման պատճառով և Կիևին զինաթափելու նպատակով։

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «Վագներ» աշխարհազորային խմբավորման ուժերի և ռուսական բանակի միջև  լարվածությունից մեկ օր անց ասել է,որ առավելագույն  առաջնահերթությունը տալիս է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։

Պուտինը ռուս-ուկրաինական պատերազմի մասին, որը Մոսկվայի իշխանությունները համարում են «հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում», ասել է,-«Ռուսաստանը վստահ է,որ  այս գործողության ընթացքում կհանսի իր բոլոր նպատակներին»:

Վլադիմիր Պուտինը  խոսել է նաև ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր շարունակական  շփումների մասին: Հարց, որը բարձրացվել է «Վագներ» աշխարհազորային խմբավորման և ռուսական բանակի միջև ծագած լարվածության ավարտից ավելի քիչ քան մեկ օր անց: 

Կիրակի օրն իր ելույթում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ մշտական ​​կապի մեջ  է  պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ մշտական ​​կապի մեջ լինելու կապակցությամբ Պուտինի շեշտադրումն արվել է մի իրավիճակում, երբ Վագների հրամանատար Եվգենի Պրիգոժինը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի պաշտպանության նախարարության և այս երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դեմ: