Պուտինը․ առաջնահերթ ուշադրություն է հատկացնում ՌՀԳ ընթացքին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջնահերթ ուշադրություն է հատկացնում Ռազմական հատուկ գործողության (ՌՀԳ) ընթացքին, աշխատանքային ողջ օրվա ընթացքում զբաղվում է դրա հետ կապված հարցերով, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
«Իհարկե, առաջնահերթ ուշադրություն եմ հատկացնում։ Դրանով է սկսվում օրը և դրանով ավարտվում»,- ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
ՌԴ նախագահը պարզաբանել է, որ խորհրդակցություններ, հանդիպումներ, բանակցություններ է անցկացնում հեռախոսով, քննարկում է պաշտպանական արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքի և դրանց արտադրանքի կիրառման հետ կապված հարցեր։
«Խոսում ենք դրանց արդյունավետության, այն մասին, թե ինչ է անհրաժեշտ էլի անել, որտեղ և ինչ է պակասում։ Խոսում ենք այն մասին, թե ինչպես, ինչ ճամապարհներով, ինչ քայլերով, ինչ տեմպով է անհրաժեշտ մեծացնել ջանքերը։ Անտարակույս, միշտ խոսում ենք ֆինանսական ապահովման մասին։ Միշտ։ Որպեսզի զենքի, տեխնիկայի արտադրությունն ընթանա հարկավոր տեմպով և անհրաժեշտ ծավալով, պատշաճ որակով և միևնույն ժամանակ, որպեսզի կատարենք երկրի առաջ, մարդկանց առաջ մեր բոլոր սոցիալական պարտավորությունները, որպեսզի կարողանանք լուծել սոցիալական խնդիրները»,- ասել է Պուտինը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ պաշտպանունակության բարձրացման ոլորտում ջանքերը չպետք է վնաս հասցնեն տնտեսությանը։
news.am