Եթե Ռուսաստանը փլուզվի, բոլորս կմնանք փլատակներում. Լուկաշենկո
https://parstoday.ir/hy/news/world-i202042-Եթե_Ռուսաստանը_փլուզվի_բոլորս_կմնանք_փլատակներում._Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպայական կազմին ուսադիրներ շնորհելու արարողության ժամանակ խոսել է Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս մասին հաղորդում է БЕЛТА լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2023 11:44 Asia/Tehran
  • Եթե Ռուսաստանը փլուզվի, բոլորս կմնանք փլատակներում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպայական կազմին ուսադիրներ շնորհելու արարողության ժամանակ խոսել է Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս մասին հաղորդում է БЕЛТА լրատվական գործակալությունը:

«Երբ Ռուսաստանում տեղի ունեցան իրադարձությունները, ես բոլոր հրամանները տվեցի բանակը լիարժեք մարտական ​​պատրաստության բերելու համար… Կեսօրից հետո բանակը, բոլոր զինված ուժերը, ներառյալ՝ ոստիկանությունը, հատուկ ջոկատայինները, բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության վիճակի», - ասել է Լուկաշենկոն։

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև շեշտել է, որ հիմա ինչպես Բելառուսի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար բարդ ժամանակներ են:

«Համաշխարհային նոր հակամարտության սպառնալիքը երբեք այսքան մոտ չի եղել, որքան այսօր», - նշել է նա:

Լուկաշենկոն նաև հայտնել է, որ Ռուսաստանի փլուզումը՝ որպես պետության, կհանգեցնի աղետի:

«Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակներում, բոլորս կմեռնենք», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Пул первого» Telegram ալիքը, որը սերտորեն կապված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հետ:

armenpress.am