Ի՞ն չ է փնտրում ԱՄՆ-ն Կովկասում
https://parstoday.ir/hy/news/world-i202098-Ի_ն_չ_է_փնտրում_ԱՄՆ_ն_Կովկասում
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն նախորդ վարչակարգերի, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի կառավարությունն ավելի շահագրգռված է Կովկասի ու Լեռնային Ղարաբաղի զարգացումներում ավելի ակտիվ ներկայությամբ, չի բացառվում, որ Վաշինգտոնը փորձում է օգտվել Ուկրաինայի պատերազմին ռուսաստանի ներգրավվածության հանգամանքից և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու անվտանոգւթյան նոր հարաբերությունների հիմք դնել: 
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 28, 2023 06:22 Asia/Tehran
  • Ի՞ն չ է փնտրում ԱՄՆ-ն Կովկասում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն նախորդ վարչակարգերի, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի կառավարությունն ավելի շահագրգռված է Կովկասի ու Լեռնային Ղարաբաղի զարգացումներում ավելի ակտիվ ներկայությամբ, չի բացառվում, որ Վաշինգտոնը փորձում է օգտվել Ուկրաինայի պատերազմին ռուսաստանի ներգրավվածության հանգամանքից և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու անվտանոգւթյան նոր հարաբերությունների հիմք դնել: 

Մյուս կողմից, մի շարք փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանը փորձում է հնարավորություն ստեղծել Կովկասի ու Ղարաբաղի զարգացումներում ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ներգրավվածության համար: Այդ կապակցությամբ, Վաշինգտոնի, Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի աջակցությամբ, Բաքուն արել է քայլեր՝ Երևանին բանակցություններում նոր պայմաններ պարտադրելու համար: 
Երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկելու նպատակով։
Կովկասի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Էլիոթը, վերջերս Ադրբեջանի Շուշի քաղաք այցի ժամանակ հայտարարել էր, թե Վաշինգտոնը փորձում է կայուն խաղաղություն հաստատել Բաքվի և Երևանի միջև։ Նա նշել էր. «Ադրբեջանի  և Հայաստանի միջև երկխոսությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»։
Նկատի ունենալով վերոնշյալը, հարկ է նշել, որ Կովկասում զարգացումներին միջամտելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև համաձայնություն ձեռք բերելու Եվրոպայի և ԱՄՆ-ի ջանքերը ուղղված չեն տարածաշրջանում կայունության հաստատմանն այլ նպատակ ունեն ստիպել Հայաստանին ընդունել Բաքվի պայմանները և Արևմուտքի պայմաններով համաձայնագիրը, որպեսզի դրանից հետո հիմք ստեղծվի կենտրոնանալու հիմնական նպատակի վրա, որն է՝ աշխարհաքաղաքական իրավիճակի խաթարումը և ի վերջո՝ Իրանի շրջափակումը և երկրի կառավարումը:  
Մյուս կողմից, Բաքվին աջակցելու Արևմուտքի ջանքերի նպատակն է  այդ երկրից գազ ստանալը:  
Վերջերս Twitter-ում արած գրառման մեջ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը գրել էր. «Ադրբեջանը Եվրամիության համար կենսական գործընկեր է էներգետիկայի ոլորտում: Մենք նախագահ Ալիևի հետ քննարկել ենք այս գործընկերության խորացման մեր ընդհանուր նպատակը, ներառյալ՝ գազի համատեղ գնումը ԵՄ էներգետիկ պլատֆորմի միջոցով և էներգիայի վերականգնվող աղբյուրների, օրինակ՝ կանաչ ջրածնի ոլորտում համագործակցությունը»: