Սոցհարցում. Թայվանցիների մեծ մասը չի վստահում ամերիկացիներին իրենց շահերի պաշտպանության հարցում
«National Interest»-ի փոխանցմամբ՝ վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ թայվանցիների 65 տոկոսը դեռ կասկածում է կղզին Չինաստանից պաշտպանելու Վաշինգտոնի հանձնառությանը և Վաշինգտոնին վստահելի չի համարում։
«Ժամանակակից ռազմավարության»-ի հաղորդման համաձայն՝ շատ պատճառներ կան, թե ինչու թայվանցիները լավատես չեն ԱՄՆ-ի խոստումների նկատմամբ: Հաշվի առնելով այն փաստը, որ նրանք դառը փորձ ունեն և հասկացել են, որ Թայվանը պաշտպանելու ԱՄՆ-ի ստանձնած պարտավորության կապակցությամբ այդ երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երաշխիքների առկայությամբ հանդերձ , այս երկիրը միշտ Թայվանի հանդեպ իր պարտավորություններում վարել է «ռազմավարական երկիմաստության» կանխամտածված քաղաքականություն։ Իհարկե, Սպիտակ տան պաշտոնյաները երբեք չեն բացատրում իրենց այս տեսակի քաղաքականության մասին։
Եթե Բայդենի վարչակազմը հավատարիմ լինի Թայվանի պաշտպանության մասին իր հայտարարություններին, ապա Չինաստանի հետ հնարավոր առճակատման ծախսերը,այն էլ բանակի ռազմական տեխնիկական արդիականացման գործում Պեկինի տասնամյակներ շարունակ ներդրումից հետո, չափազանց մեծ կլինեն:
Ինչպես ցույց է տալիս «Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» կողմից իրականացված պատերազմի սիմուլյացիան, ի պաշտպանություն Թայվանի՝ Չինաստանի հետ ռազմական առճակատումը Միացյալ Նահանգների համար տասնյակ հազարավոր սպանությունների կհանգեցնի: Բացի այդ, ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի մեծ մասը կոչնչացվի։ Այս սիմուլյացիան հարց է առաջացնում, թե արդյոք Վաշինգտոնը և ԱՄՆ-ի ժողովուրդը պատրա՞ստ են ընդունել ԱՄՆ-ի կառավարությունից նման պարտավորություններ, թե՞ ոչ։
Թայվանի հանրային կարծիքն ԱՄՆ պարտավորությունների մասին խոսակցությունները համարում է «անարժեք խոսակցություններ»՝ անկախ բարյացակամության մասին պնդումից, և համոզված է, որ ԱՄՆ-ն գործում է միայն իր ազգային շահերին համապատասխան, և ով փորձի հաշիվ անել Վաշինգտոնի պարտավորությունների վրա, ձախողվելու է։