Շատ ուշադիր հետևելու ենք Էրդողան-Զելենսկի բանակցությունների արդյունքներին. Կրեմլ
https://parstoday.ir/hy/news/world-i202604-Շատ_ուշադիր_հետևելու_ենք_Էրդողան_Զելենսկի_բանակցությունների_արդյունքներին._Կրեմլ
Կրեմլը հետաքրքրությամբ է սպասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների արդյունքներին, որոնք կկայանան հուլիսի 7-ին Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2023 14:46 Asia/Tehran
  • Շատ ուշադիր հետևելու ենք Էրդողան-Զելենսկի բանակցությունների արդյունքներին. Կրեմլ

Կրեմլը հետաքրքրությամբ է սպասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների արդյունքներին, որոնք կկայանան հուլիսի 7-ին Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն:

«Իհարկե, մենք շատ ուշադիր հետևելու ենք բանակցությունների արդյունքներին, մենք պահպանում ենք մեր կառուցողական, գործընկերային հարաբերությունները Անկարայի հետ։ Մենք թանկ ենք գնահատում այդ հարաբերությունները և փոխադարձ վերաբերմունք ենք զգում թուրքական կողմից։ Ուստի, իհարկե, մեզ համար հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ է քննարկվելու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկու միջև»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ինչպես նշել է Պեսկովը, Թուրքիայի ղեկավարը բազմիցս մեծ ջանքեր է գործադրել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար՝ կատարելով միջնորդի դեր։ Եվ դա միշտ բարձր է գնահատվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Խոսելով Էրդողանի և ռուս գործընկերոջ միջև հետագա հանդիպման հնարավորության մասին՝ Կրեմլի խոսնակը չի բացառել դա։

tert.am