Իրանը համակարգում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան խումբը
Հուլիս 22, 2023 08:34 Asia/Tehran
Իրանը ստանձնել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան խմբի աշխատանքը:
Ժնևում Իրանի ներկայացուցիչ Ալի Բահրեյնին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Իրանը ստանձնել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում Ասիա-խաղաղօվկիանոսյան խմբի համակարգման պատասխանատվությունը։
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) Միավորված ազգերի կազմակերպության 15 մասնագիտացված գործակալություններից մեկն է։